Վենետիկի հանձնաժողովը «խիստ հանձնարարական» է տալիս Վրաստանի իշխանություններին՝ չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին օրենքը ներկայիս տեսքով: Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի փորձագետների՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ քննադատական կարծիքում, որը համարվում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգը։
Եզրակացության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Վենետիկի հանձնաժողովը գնահատել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրությունը, որն ուժի մեջ է Ռուսաստանի Դաշնությունում, Հունգարիայում և Ղրղզստանում, որի ընդունումը քննարկվում էր նաև Բոսնիա և Հերցեգովինայում։ Հանձնաժողովը գրում է, որ Վրաստանում նախաձեռնված օրենքը «շատ նմանություններ» է պարունակում այդ երկրների օրենսդրության հետ։
Փաստաթղթում ափսոսանք է արտահայտված, որ խորհրդարանական մեծամասնությունը երրորդ լսումով ընդունել է օրենքը՝ չնայած Խորհրդարանական վեհաժողովի նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կոչերին։
Եզրակացությունը հորդորում է գործող կուսակցությանը՝ չեղյալ համարել օրենքը ներկայիս տեսքով։ Հանձնաժողովն ընդգծում է, որ օրենքի գործող տարբերակը բացասական խոչընդոտներ է ստեղծում հավաքների և արտահայտվելու ազատության, գաղտնիության իրավունքի, հանրային գործերով զբաղվելու իրավունքի և խտրականության արգելման համար։
Հանձնաժողովը եկել է այն եզրահանգմանը, որ դա ազդեցություն կունենա բաց, տեղեկացված հանրային բանավեճի, բազմակարծության և ժողովրդավարության վրա:
Նշվում է, որ արդեն գոյություն ունի օրենսդրություն, որը պահանջում է կազմակերպություններից բացահայտել ֆինանսավորման աղբյուրը, դրանով իսկ հայտարարվում է, որ համոզիչ բացատրություն չկա, թե ինչու դա բավարար չէ թափանցիկությունն ապահովելու համար:
Եզրակացության մեջ նշվում է, որ օրենքը, որը կարծես թե միտված է թափանցիկության ապահովմանը, օբյեկտիվորեն հանգեցնում է դրսից իրենց ֆինանսավորման թեկուզ չնչին մասը ստացող հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների խարանման, լռեցման և, ի վերջո, ոչնչացման։
Բացի այդ, նշվում է, որ լուրջ վտանգ կա, որ կտուժեն իշխանությանը քննադատող կազմակերպություններն ու ԶԼՄ-ները։ Դրանցից «ազատվելը» բացասական ազդեցություն կունենա բաց, տեղեկացված հանրային բանավեճի, բազմակարծության և ժողովրդավարության վրա:
Ընդգծվում է, որ օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունելու ժամանակ կառավարությունը դրանում լրացուցիչ էական փոփոխություններ է մտցրել, որոնք չեն հրապարակվել։ Հանձնաժողովը «խորը մտահոգություն» է հայտնում «թափանցիկության նման ձևով առկայության» կապակցությամբ։
Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է, որ օրինագիծը լայն ու կոշտ քննադատության է արժանացել ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային հանրության կողմից, և նշել, որ օրենքի քննարկումն ու ընդունումը խորհրդարանում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ֆոնին։ Այն քննադատվում էր ինչպես Վրաստանի ընդդիմադիր սպեկտրի, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։
Նշվում է նաև, որ օրենքի խորհրդարանական քննարկումներին սահմանափակ ժամանակ է հատկացվել։ Բացի այդ, իրականացվել է արագացված օրենսդրական ընթացակարգ։ Հղում անելով ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ փորձագետները գրում են, որ ընդդիմադիր պատգամավորներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հանձնաժողովի նիստերին և լիագումար նիստերին ոչ բավարար ժամանակ է տրվել. նրանք չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կարծիքը:
Իր եզրակազության մեջ Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ օրենքը, որը էական ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա և որը հակասություններ է առաջացրել հասարակության մեջ «ընդունվել է այնպիսի ընթացակարգի համաձայն, որը տեղ չի թողել իրական բանավեճի և ըստ էության խորհրդակցությունների համար, որը եղել է հասարակության զգալի մասի մտահոգության ակնհայտ անտեսում»։
Աղբյուրը՝ SovaNews