Վրացական գինու արտահանումը տարեսկզբից հասել է ռեկորդային թվի։ հունվար-ապրիլին երկրից արտահանվել է 45139 տոննա գինի, որի ընդհանուր գումարը կազմում է 126,5 մլն դոլար, — գրում է BM.ge բիզնես պորտալը։
Դա 61%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ռուսաստանը շարունակում է մնալ արտահանման հիմնական շուկան՝ այնտեղ է գնում մատակարարումների 78,6%-ը։ Դրանից վրացի գինեգործները վաստակել են 99,5 մլն դոլար։ Փորձագետները աճի տենդենցը բացատրում են մայիսի 1-ից Ռուսաստանում սպասվող ակցիզային դրույքաչափերի բարձրացմամբ՝ մինչ այդ գործարարները փորձել են ավելի շատ մատակարարումներ կատարել։
ԵՄ երկրներ մատակարարումների մասնաբաժինը կազմում է 10,217 մլն դոլլար։
- Ռուսաստան՝ $99,5 մլն, 37 045 տոննա,
- Լեհաստան՝ $4,9 մլն, 2006 տոննա,
- Ուկրաինա՝ $3,9 մլն, 1 415 տոննա,
- Ղազախստան՝ $2,9 մլն, 893 տոննա,
- Չինաստան՝ $2,2 մլն, 633 տոննա,
- ԱՄՆ՝ $2,1 մլն, 363 տոննա,
- Գերմանիա՝ $2 մլն, 452 տոննա,
- Բելառուսիա՝ $1,8 մլն, 640 տոննա,
- Լատվիա՝ $1,1 մլն, 314 տոննա,
- Լիտվա՝ $664 000, 197 տոննա։