Այսօր՝ մայիսի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի ակումբում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված հայրենիքին և հայրենասիրությանը։
Խուլգումոյի դպրոցի 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Սյուզաննա Մանվելյանի հետ հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել։ Միջոցառմանը ներկա եին դպրոցի ուսուցչական անձնակազմը, ծնողներ և այլք։
Միջոցառման կազմակերպիչ Սյուզաննա Մանվելյանը հուզված էր, և միաժամանակ ուրախ, որ աշակերտների մեջ հայրենասիրություն են սերմանում։
«Դժվար է նկարագրել, թե ինչպիսի սեր է տածում մարդը հայրենիքի նկատմամբ։ Ես ուզում եմ, որ մեր երեխաներն ունենան այդ զգացողությունը, սիրեն հայրենիքը, պաշտեն, ինչպես դա իմ ներսում է կուտակված և նստվածք է տվել», – ասաց Սյուզաննա Մանվելյանը։
Դպրոցականներն իրենց ձեռքերով պատրաստել էին տարբեր տեսակի պաստառներ, որտեղ պատկերված էր Արարատ լեռը, եղեռնի հուշակոթողը, ինչպես նաև բանաստեղծություններից տողեր էին գրել։
Աշակերտները շատ ոգևորված էին միջոցառումից և իրենց պատրաստակամությունն են հայտնում մշտապես մասնակցելու նմանատիպ ցերեկույթների։
Հատկանշական է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետեի դպրոցներում ուսուցիչները հաճախ են կազմակերպում նմանօրինակ միջոցառումներ՝ նվիրված Հայաստան և Վրաստան երկրներին, որի նպատակն է՝ հայրենասեր սերունդ դաստիարակել։
https://www.facebook.com/groups/1371078977618449/permalink/1400886084637738/?mibextid=W9rl1R