Ձնահյուսի սպառնալիքի պատճառով մայիսի 7-ի վաղ առավոտից վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային վարչությունը։ Ավելի վաղ՝ մայիսի 7-ի գիշերը, սահմանափակումները վերաբերում էին միայն կցորդով և կիսակցորդով մեքենաներին։

Եղանակային վատ պայմանների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը փակ է։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ Կազբեգի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։