Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև մայիսի 2-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ մայիսի 2-ից շրջանների մեծ մասում, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Օդերևույթաբանների կանխատեսմամաբ մայիսի 2-ից Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի:

«Թբիլիսիում տաք և առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև մայիսի 2-ը, իսկ մայիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 2-ը ցերեկը կլինի +28, +30 աստիճան, մայիսի 2-ին կնվազի մինչև +23, +25 աստիճան։
(…)
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մինչև մայիսի 2-ը առանձին շրջաններում, մայիսի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +23 աստիճան, մայիսի 2-ին համեմատաբար կնվազի»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։