Սկանդալային օրենքի մասին, որն արդեն իսկ բողոքի երկրորդ ալիք է առաջացրել, թե ինչու է վեճ ընթանում այն մասին, թե ինչ «ծագում» ունի այս օրենքը, և ինչ է տալիս դա Վրաստանի բնակիչներին, այս և շատ ավելիի մասին՝ Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլիի հետ հարցազրույցում։

Ռուսական, եվրոպական, թե՞ ամերիկյան: Այնուամենայնիվ, «ինչակա՞ն» է այս օրենքը և ի՞նչ է տալիս այն։

Ամերիկյան FARA-ի օրենքը (Foreign Agents Registration Act) հատուկ գործիք է ստեղծում միայն այն կազմակերպությունների մոնիթորինգի համար, որոնք ներկայացնում են օտարերկրյա շահերը: Նրանք, ովքեր իրականում զբաղված են լոբբինգով, նպաստելով երկրում չգտնվող կամ գրանցված որոշ այլ սուբյեկտների շահերին։ Այսինքն, օրինակ, արտասահմանյան որոշ ծառայությունների, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություն և այլն։ 1938 թվականից ի վեր Ամերիկան պահանջում է, որ իրենց գործունեությունը, ներառյալ ֆինանսավորման հոսքերը, լիովին թափանցիկ լինեն: Եվ նաև նրանց բոլոր հիմնական գործունեությունը, օրինակ՝ ինչ-որ հանդիպումներ կոնգրեսականների, քաղաքական գործիչների, նախարարների հետ և այլն։ Այսինքն՝ կազմակերպության անցկացրած հանդիպումները պետք է բաց լինեն կառավարության և հանրության համար։ Բայց FARA-ի այս օրենքը և դրանից բխող օրենքները, այսինքն՝ անգլիական, ավստրալական, կանադական և մի շարք այլ օրենքներ, որոնք գործում են արևմտյան երկրներում, դրանք նախատեսված են միայն վերահսկելու որոշ օտարերկրյա կառույցների կազմակերպումը, որոնք ներկայացնում են արտաքին շահերը:

ՌԴ օրենքը. «Վրացական երազանք»-ը հիմք է ընդունել ՌԴ կառավարության 2013 թ.-ի Օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքն իրականում ամենևին էլ նպատակ չի հետապնդում բացահայտել և ստեղծել թափանցիկ կազմակերպություններ, որոնք ներկայացնում են օտար երկրների շահերը, այլ ուղղակի գրանցել այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, օրինակ՝ քննադատում են իշխանության քաղաքական հարթակը, վերլուծում այն, ինչ-որ տպագիր մամուլ արտադրում, ինչ-որ քարոզչություն են անում, պայքարում են քարոզչության դեմ, այսինքն՝ նման կազմակերպությունները ենթակա են գրանցվել Ռուսաստանի Դաշնությունում: Եվ իհարկե, եթե դրանք ֆինանսավորվեն, որոշակի առումով, այսինքն՝ ոչ ամբողջությամբ, ինչպես ԱՄՆ-ում, բայց նույնիսկ չնչին ֆինանսավորումը բավական է։ Ռուսական օրենսդրությամբ, մասնավորապես, կազմակերպությանը բավական է տարեկան 7000 եվրո ստանալ դրսից, և նա արդեն համարվում է օտարերկրյա գործակալ։ Կազմակերպությունը կարող է պարզապես աշխատել ի շահ Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման, այդ կազմակերպությունները պարզվել է գրանցված են եղել հատուկ ռեգիստրում: Պետությունը և բոլոր նրանք, ում մտքին փչում է, ստուգում են իրենց բոլոր գործողությունները և բոլոր քայլերը, և բացի այդ, նրանք ենթարկվում են խիստ տուգանքների, եթե ինչ-որ բան բաց են թողել, օրինակ՝ մոռացել են ինչ-որ ծախս կամ ինչ-որ կետ դնել հայտարարագրում, ապա նրանց նկատմամբ շատ մեծ տուգանքներ են կիրառվում։ Այսինքն՝ այս օրենքները կոչված են պարզապես ճնշելու ՀԿ-ներին, որոնք գոնե մի փոքր քննադատաբար են տամադրված իշխանության նկատմամբ։

Մեկնաբանությունը Վրաստանում. Ինչ վերաբերում է վրացական օրենքին, ապա վրացական օրենքն իրականում պատճենված է ռուսականից, բայց ավելի կոշտ է ՀԿ-ների նկատմամբ։ Նախ, այն վերաբերում է միայն հասարակական կազմակերպություններին և անկախ ԶԼՄ-ներին։ Այսինքն՝ նրանց ստիպում են գրանցվել։ Երկրորդ, վրացական օրենսդրությունում որևէ նշանակություն չկա, թե ինչով է զբաղվում կազմակերպությունը: Այսինքն՝ նա կարող է ընդհանրապես չզբաղվել քաղաքական գործունեությամբ, կամ ընդհանրապես չդիպչել քաղաքականությանը, օրինակ՝ զբաղված է հաշմանդամություն ունեցող անձանց օգնելով, այնումաենայնիվ, նա ընկնում է այս օրենքի տակ և պարտավոր է գրանցվել, քանի որ ստանում է ֆինանսների 20%-ը դրսից։ Դե իսկ այդ ֆինանսական աղբյուրը կարող է լինել ցանկացած միջազգային կազմակերպություն, օրինակ՝ ՄԱԿ-ը, կամ գյուղատնտեսության ու պարենի միջազգային հիմնադրամը, օրինակ՝ FAO-ն և այլն։ Եթե կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ կամ շահում է որևէ ծրագիր, ապա այն պատկանում է այս կատեգորիային, այսինքն՝ ճանաչվում է որպես օտարերկրյա գործակալ կամ օտարերկրյա ազդեցության ենթակա կազմակերպություն։ Սա բոլորովին անարդար պիտակ է, որը փակցվում է։

Եթե օրինագիծն ընդունվի, ի՞նչ են անելու կազմակերպություններն ու լրատվամիջոցները

Օրինակ, մեր կազմակերպությունը՝ Ռոնդելի հիմնադրամը, եթե օրենքն ընդունվի, պետք է ևս գրանցվի այդ ռեգիստրում, բայց մեր հիմնադրամը կասի, որ մենք չենք ընդունում, որ մեր վրա ազդում է որևէ օտարերկրյա կազմակերպություն, չնայած այն հանգամանքին, որ մենք ֆինանսավորում ենք ստանում տարբեր միջազգային աղբյուրներից։ Մենք ոչ մեկի համար չենք աշխատում և ոչ մեկի շահերը չենք հետապնդում, բացի Վրաստանի շահերից, և մեր նախագծերում, բացի մեր սեփական գաղափարներից ու նկատառումներից, չենք առաջնորդվում այլ մարդկանց նկատառումներով, հոդվածներ գրում կամ հետազոտություններ անում և այլն։ Եթե չգրանցվենք, մեզ կզգուշացնեն, իսկ եթե գրանցվենք, ուրեմն պետք է ընդունենք, որ իսկապես ինչ-որ արտասահմանյան կազմակերպության գործակալներ ենք, ճի՞շտ է: Բայց մենք դա չենք անի բարոյական նկատառումներից ելնելով։ Այսինքն՝ ինչպե՞ս կարող ենք ընդունել մի բան, որն իրականում գոյություն չունի։ Բայց նրանք ուզում են մեզ ստիպել դա անել։ Համաձայն չենք, այս դեպքում կտուգանվենք 20 000 լարիով։ Հիմա որտեղի՞ց վճարենք այս 20 000 լարին։ Այն դրամաշնորհները, որոնք մենք ստանում ենք, այդ պայմանագրերում բացահայտ ասվում է, որ մենք իրավունք չունենք դրամաշնորհներից տուգանք վճարելու։ Եվ բացի դրամաշնորհներից և այդ ծրագրերից, այլ միջոցներ չունենք։ Այսինքն՝ վճարելու համար հասանելի միջոցներ չունենք։ Ի՞նչ անենք։ Մենք ուղղակի պետք է վճարենք մեր գրպանից և մեր անձնական եկամուտներից, ինչը նշանակում է, որ կազմակերպության անդամները պետք է վճարեն այս տուգանքը և չգրանցվեն։ Այս դեպքում մենք նորից կտուգանվենք, բայց ի վերջո, եթե տուգանքը չվճարենք, կամ չգրանցվենք, ապա մեր բոլոր հաշիվները կսառեցվեն, և մենք չենք կարողանա աշխատել։ Այսինքն՝ այս օրենքը կազմակերպությանն ընտրություն չի թողնում, իր իրավունքների համար պայքարելու հնարավորություն չի թողնում։ Իսկ կարո՞ղ ենք մենք դիմել դատարան։ Վրաստանի դատարանը դժվար թե գործը մեր օգտին որոշի: Նրանք կասեն, որ կապ չունի, թե ինչ ես անում, կարևորն այն է, որ ֆինանսավորվում ես և քեզնից պահանջում են գրանցվել և քեզ օտարերկրյա գործակալ համարել։ Սրա մասին է խոսքը, որ օրենքը սկզբունքորեն անարդար է և խտրական։ Անգամ ռուսական օրենքն իր գործելակերպով սահմանափակված չէ և չի տարածվում միայն ՀԿ-ների վրա, այն վերաբերում է բոլոր կազմակերպություններին և նույնիսկ անհատներին։ Վրաստանի օրենսդրությունն այս առումով ավելի խիստ է ՀԿ-ների նկատմամբ։ Օրինագիծը, որը Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է ընդունել առաջին ընթերցմամբ, մասնավորապես խորհրդարանական մեծամասնությունը, խտրական և թշնամական է հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

Ինչպե՞ս կանդրադառնա օրենքը Վրաստանի բնակիչների և տեղական իշխանությունների վրա:

Այս օրենքն ուղղված է կոնկրետ ՀԿ-ների ու ԶԼՄ-ների դեմ, ուղղված չէ ֆերմերների, անհատների դեմ, բայց ինչո՞ւ։ Որովհետև եթե այս օրենքը վերաբերի մասնավոր անձանց, ապա նրանք ստիպված կլինեն արտերկրից գումար ստացող Վրաստանի մինչև մեկ միլիոն քաղաքացու մտցնել ռեգիստր։ Այսինքն՝ շատ քաղաքացիներ աշխատում են դրսում ու այնտեղից դրամական օգնություն են ուղարկում իրենց հայրենակիցներին, այս ամենը գնահատվելու է որպես դրսից ֆինանսավորում, իսկ հետագայում, բացառված չէ, որ այս օրենքը տարածվի նրանց վրա։ Որովհետև Ռուսաստանում այս օրենքը տարածվել է նաև մասնավոր անձանց վրա։ Այս պահին այս օրենքը կազդի մինչև 4-5000 ՀԿ-ների վրա, և այս կերպ նրանք կփորձեն վերահսկել այդ կազմակերպություններին։ Այսինքն՝ բարդ պայմաններ դնել, խարանել այդ կազմակերպություններին և մարդկանց տրամադրել նրանց դեմ։ Կասեն՝ դե լավ, սրանք դրսից գործակալներ են, ինչ վերցնենք նրանցից, եթե քննադատում են իշխանությանը, ինչ-որ մոնիտորինգ են անում, հաշվետվություն են գրում, որ ինչ-որ տեղից բյուջեն գողացել են և ինչ-որ բան այնքան էլ արդյունավետ չեն ծախսել։ Սա այն է, ինչն էլ հենց անում են հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները: Եվ այս բոլոր կազմակերպություններին կարելի է շատ հեշտությամբ հետ ուղարկել՝ ասելով, որ նրանք գործում են ելնելով օտարերկրյա կազմակերպությունների և այլ երկրների շահերից։ Եվ այսպես, դուք չպետք է հավատաք նրանց: Համենայնդեպս, Ռուսաստանում այս օրենքը կիրառվում է այսկերպ:

Ինչու՞ է կառավարությունը փորձում վերահսկողության տակ առնել ՀԿ-ներին և լրատվամիջոցներին:

Դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում, բոլոր երկրներում, որտեղ ժողովրդավարությունը ցածր մակարդակի վրա է, կամ եթե երկիրը գնում է ավտորիտարիզմի, օրինակ են վերցնում Պուտինից ու Ռուսաստանից ու փորձում են առաջին հերթին ինչ-որ կերպ չեզոքացնել ու թուլացնել քաղաքացիական հասարակությունը։ Որովհետև քաղաքացիական հասարակությունը հենց նպատակաուղղված է ապահովելու, որ երկրում ժողովրդավարությունը զարգանա, այսինքն՝ այն միտված է մարդկանց նկատելու և բացատրելու, թե արդյոք խախտվում են մարդու իրավունքները, մարդկանց հիմնարար իրավունքները, ազատությունները, եթե խախտվում է օրենքը և պետական կարգը, եթե տեղի է ունենում կոռուպցիա, թալան և այլն: Այն ամենը, ինչ տեղի է ունենում ավտորիտար երկրներում, մնում է անպատիժ։ Իսկ անպատժելիությունը գալիս է նրանից, որ մարդիկ ինֆորմացիա չունեն, իսկ ազատ լրատվամիջոցներն ու ՀԿ-ները դառնում են ավտորիտար համակարգի թշնամիներ, քանի որ մարդկանց ճշմարտությունն են ասում, օբյեկտիվ տվյալներ ու տեղեկատվություն են տարածում։ Դե իսկ իշխող դասակարգի կարծիքով՝ տեղեկատվության աղբյուրը պետք է լինի իշխանությունը, և նա պետք է մարդկանց տա տեղեկատվություն, որը շահեկան է։ Իսկ այն, ինչը ձեռնտու չէ, այն պետք է ազատորեն թաքցնի, և երկրում պետք է չլինի այնպիսի մեկը, ով մաքուր է, չխարանված, որ նրան հավատան, որ չվտանգի համակարգը, երբ մարդիկ գտնվում են տեղեկատվական վակուումի մեջ, ենթարկվում են պաշտոնական կառավարության կողմից տեղեկատվական հարձակման: