Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգին և հետագա համագործակցության հեռանկարներին։
Նշվել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցող երկրի, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։
Ուշադրություն է դարձվել Սև ծովի անվտանգության խնդիրներին և ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Դաշինքին՝ ինտեգրմանն ուղղված աջակցության և անձնական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չճանաչման քաղաքականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։