«Եվրատեսիլ 2024»-ին Վրաստանը կներկայացնի երգչուհի Նուցա Բուզալաձեն, իսկ Հայաստանը այս մրցույթում կներկայացնի «LADANIVA» դուետը։
Նուցա Բուզալաձեն 27 տարեկան է։ Երաժշտությամբ զբաղվում է մանկուց: Վերջին 12 տարիների ընթացքում կատարողը հասցրել է մասնակցել ավելի քան տասը խոշոր մրցույթների և շոու-նախագծերի՝ Վրաստանում և արտերկրում։ 2014-ին Բուզալաձեն դարձավ «Նոր Ալիք» երաժշտական փառատոնի հաղթող, 2017-ին նա հասավ «The Voice of Turkey» շոուի կիսաեզրափակիչ, իսկ 2021-ին դարձավ Ալբանիայի հիմնական երաժշտական մրցույթներից մեկի՝ «Kënga Magjike»-ի կիսաեզրափակիչի մասնակից։ Անցյալ տարի Բուզալաձեն մասնակցել է ամերիկյան մեգանախագիծ American Idol-ին և հայտնվել TOP 12-ում։
Նշենք, որ 2016 թվականից ի վեր վրացի կատարողներից ոչ ոք չի կարողանում դուրս գալ երգի մրցույթի եզրափակիչ։ Երկրի լավագույն արդյունքը 9-րդ տեղն է՝ Սոփո Նիժարաձեն (2010 թվականին) և «Eldrine» ռոք խումբը (2011 թվականին)։
Հայաստանը Եվրատեսիլ 2024 երգի միջազգային մրցույթում կներկայացնի «LADANIVA» դուետը, Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը, հայտնում է РИА Новости-ն: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։
«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է:
Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:
«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը և Վրաստանը ելույթ կունենան երկրորդ կիսաեզրափակիչում։