Անցած տարվա արդյունքներով Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը Վրաստանում ուղղակի ներդրումներ կատարող երկրների ցանկում։ Ռուսաստանի Դաշնությունից 2023 թվականին 88 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվել՝ 19 տոկոսով պակաս, քան 2022 թվականին։
BM.ge բիզնես պորտալը Վրաստանի վիճակագրական ծառայությունից ստացել է այն ընկերությունների ցանկը, որոնցում 2023 թվականին ամենաշատ ռուսական ներդրումներն են կատարվել։
1. Pontus Development. Սա ընկերություն է, որը հինգ աստղանի ըփարթ-հյուրանոց է կառուցում Գոնիոյում՝ Սև ծովի ափին: Ըստ կանոնադրական փաստաթղթերի՝ Pontus Development-ի բաժնետերը Մոսկվայի մարզի «Կեդր» ընկերությունն է։
2. Jettycloud. ՏՏ ընկերություն է: Այն պատկանում է Դավիթ Սլոնիմսկուն։ 2023 թվականին ընկերության եկամուտը կազմել է 150 մլն լարի, իսկ մաքուր շահույթը՝ 14 մլն լարի։
3. «Լեգերո». Շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2022 թվականի մարտին։ Պատկանում է ռուսական «Սվետլիցա» ընկերությանը:
4. «Կանանց առողջության կենտրոն» (վրաց.՝ ქალთა ჯანმრთელობის ცენტრი). Հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Պատկանում է ռուսական «Վեկտորֆարմ» ընկերությանը:
5. «Էար մերիդիանս». Շինարարություն: Շուկայում է 2015 թվականից, հիմնադիրներն են Աստամուր Չազմավան և Ռեֆիկ Կոիտամբան: