Սահմանամերձ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դուռն արդեն մեկուկես տարի փակ է ծխականների համար, այս ամենի պատճառը տանիքն է, որը երկու վերանորոգումից հետո չեն կարողացել ծածկել, որ ներհոսք չլինի։ Սրբապատկերները և ներսում ամեն ինչ փչանում են խոնավ պայմաններում:

Jnews-ը երկար տարիներ հետևում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Հովհաննես Կարապետի ճակատագրին։ Առաջին նյութը տպագրվել է 2017 թվականին, այդ ժամանակ նույնիսկ ամռանը եկեղեցու պատերը խոնավ են եղել, ամբողջ տանիքից ջուրը ներս է հոսում։
Այս կառույցը ճարտարապետական տեսանկյունից բացառիկ է, վերանորոգվել է, սակայն խնդիրը չի լուծվել։

2012 թվականին հին ծածկույթը փոխարինվեց նորով, այն չարդարացրեց սպասելիքները, և տանիքից նորից սկսեց ներհոսել: Եկեղեցու դռների հետևում մամուռի և բորբոսի իսկական թագավորություն է։ Պատերն ամենուր մամուռով են պատված, սյուներից ջուր է կաթում, իսկ սրբապատկերները «լաց են լինում»։

Дизайн без названия - 1

Jnews-ը Կարծախի եկեղեցու մասին երկրորդ անգամ գրել էր 2020 թվականին: Գործող եկեղեցու ներսում ջուր էր կանգնած։ Ջրում «խեղդվող» եկեղեցուն օգնության կոչ էին արել բնակիչներն ու Ջավախքում ՀԱԵ-ի փոխանորդությունը։ Ախալքալաքի շրջանի Կարծախի գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու վերականգնման համար հաշվեհամար էր բացվել։ Սակայն, ինչպես պարզվում է, այն ժամանակ կատարված վերանորոգումը նորմալ չի արվել։

«Այս պահին եկեղեցին չի գործում: Արդեն մեկուկես տարի է: Տանիքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Տանիքը սալիկապատ է, դրանք տեղաշարժվել են, ուստի և ջուրն ու ձյունն անմիջապես ներս են մտնում։ Եկեղեցին ամբողջությամբ ծածկված է բորբոսով: Եկեղեցին կլանել է ջուրը: Այս պահին տեղեկություն չունենք՝ եկեղեցին կվերականգնվի, թե ոչ: Վերջին անգամ այն վերանորոգվել է 6-7 տարի առաջ, սակայն, ըստ երևույթին, սխալ է արվել, տանիքը ճիշտ չի սարքվել: Հետևաբար եկեղեցին նորից ջուր է կլանել, այն ինչ արվել էր՝ զրոյացվել է»,- ասում է Կարծախ գյուղի հոգեւոր սպասավոր Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը։

Дизайн без названия - 1

Ծագումով կարծախցիները կրկին սկսել են միջոցներ հավաքել եկեղեցու տանիքը վերանորոգելու համար։ Ռուսաստանում ու Հայաստանում հաշվեհամարներ են բացվել, գյուղում նույնպես գումար են հավաքում։ Ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ տեսակով բացառիկ Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու պահպանմանը։

«Սկզբում երեւի պետք է գումար հավաքեն, հետո թույլտվության համար դիմեն: Գյուղի լիազորը կդիմի: Խնդիրն այն է, որ տանիքը կաթում է, բայց եկեղեցին ամբողջությամբ կվերանորոգվի՞: Ամեն ինչ կախված է հավաքված գումարից»,- ասում է Կարծախ գյուղի պատգամավոր Վարդան Պապոյան:

Дизайн без названия - 1

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել կարծախցիներին փրկել եկեղեցին կործանումից, կարող է գումար ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝2202206841608818 Ռուսաստանում, +37494009388 Հայաստանում։

Նշենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքը ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին, որը կրկին ժամանակավորապես փակ է։