Վրաստանում մսամթերքի կիսաֆաբրիկատների կեղծման մեջ մեղադրվող գործարարին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում, հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
«Ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով մեղադրյալը շրջաններից մեկի ինքնաշեն արտադրամասում սիստեմատիկ կերպով արտադրել և իրացրել է կեղծված կիսաֆաբրիկատներ, որոնցում համը պահպանելու համար օգտագործել է սոյայի հավելումներ»,- հայտնում են գերատեսչությունից։
Դատարանի որոշմամբ կեղծ ապրանքներն ամբողջությամբ հանվել են ինչպես ձեռնարկությունից, այնպես էլ իրացման ցանցից։ Գերատեսչության տարածած լուսանկարներում կիլոգրամներով կնիքված սառեցված խինկալի է։
Մեղադրյալը քրեական պատասխանատվության է ենթարկվել կեղծման փաստի առթիվ (Վրաստանի ՔՕ 197-րդ հոդված): Այս հանցանքը նախատեսում է ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով։