Այսօր՝ փետրվարի 19-ին, Վաչիան գյուղի մանկապարտեզը՝ նախադպրոցական հաստատության սաների մոտ արձանագրված կարմրուկի դեպքերի պատճառով մեկշաբաթյա կարանտինից հետո վերսկսել է իր աշխատանքը։ Ախալքալաքի ՀԱԿ տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, մանկապարտեզի սաները կրկին հետազոտվել են և ոչ ոքի մոտ կարմրուկի առկայությունը չի հաստատվել։
Նա նաև հավելում է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում, ընդհանուր առմամբ, կարմրուկն այլևս չէր արձանագրվում։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները, ինչպես նաև Խանդո, Բարալեթ և Ազավրեթ գյուղերի մանկապարտեզները փետրվարի 5-ից փակվել էին կարանտինի պատճառով և վերսկսել իրենց աշխատանքը փետրվարի 12-ից։ Նրանք անցել էին կարանտինի, քանի որ հաճախելիությունը 40%-ից ցածր էր:
Վաչիան գյուղի նախադպրոցական հաստատությունը փետրվարի 9-ից 16-ը փակվել էր կարանտինի պատճառով՝ երկու աշակերտի մոտ կարմրուկ էր ախտորոշվել։ Այս երեխաները նույն ընտանիքից էին։