Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում սպասվող եղանակի մասին։ Ախալքալաքում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +1 աստիճան տաքություն։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում մինչև փետրվարի 22-ը կլինի հիմնականում տեղումներով եղանակ։ Թբիլիսիում սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +10, +12 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) փետրվարի 20-21 սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ 22-ին կարող է տեղալ անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +13, +15 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) սպասվում է անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +6, +8 աստիճան։ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +1, -1 աստիճան։