«Կանայք հանուն Ջավախքի ապագայի» կազմակերպությունն արդեն երկրորդ օրն է սկսել է «Կանայք Ջավախքի կանանց համար» նոր նախագիծը։ Նախագիծը սկսվեց յոգայի և արտ-թերապիայի բացահայտմամբ:
Ծրագիրն իրականացվում է «Վրաստանում Կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։ Այս ծրագրի նպատակն է Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների անձնային և քաղաքացիական զարգացումը:
Ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունը կիրականացնի նաև.
– տեղեկատվական հանդիպումներ ֆեմինիզմի վերաբերյալ,
– տեղեկատվական հանդիպումներ ակտիվիզմի մասին՝ գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում,
– գրաֆիտի Ախալքալաքում,
– ֆեմինիստական տեսահոլովակների մրցույթ:
Ծրագիրը սկսվեց արտ-թերապիայի և յոգաթերապիայի սեանսով: Թբիլիսիից ժամանած մասնագետը պատմեց և ցույց տվեց ծրագրի մասնակիցներին, թե ինչպես ճանաչել իրենց՝ յոգայի օգնությամբ և նպատակներ դնել արտ-թերապիայի միջոցով։ Մասնակիցներին պատմեցին, թե ինչ է յոգան և ինչպես սկսել դրանով զբաղվել։ Մասնակիցները հետաքրքրված էին իրենց համար նոր պարապմունքների մասին իմանալով:
«Նախկինում այլ կերպ էր, հիմա մենք կարող ենք մեզ թույլ տալ կտրվել առօրյայից և գոնե որոշ ժամանակ տրամադրել ինքներս մեզ: Նման հանդիպումները թույլ են տալիս կտրվել իրականությունից, ուղղակի շունչ քաշել և շփվել միմյանց հետ», – իր տպավորություններով կիսվեց մասնակիցներից մեկը:
Ծրագրին մասնակցում են 14 տարեկանից բարձր աղջիկներ և կանայք Ախալքալաքի մունիցիպալիտետի մոտակա գյուղերից: