Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) տեղեկացնում են, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեկաչը հրավիրվել է Վրաստան՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով։
«Կառավարության նպատակն է անցկացնել թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ՝ միջազգային չափանիշներին և Եվրոպայի լավագույն ժողովրդավարական փորձին համապատասխան, և, հետևաբար՝ Վրաստանի կառավարությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին հրավիրում է դիտորդական առաքելություն իրականացնել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նրանց խոսքով, Վրաստանը պատրաստ է հնարավորինս աջակցել դիտորդներին իրենց գործառույթների արդյունավետ կատարման հարցում։
Ընդգծենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 26-ին։ Սա կլինի առաջին համամասնական ընտրությունները Վրաստանի անկախության պատմության մեջ։