Այսօր առավոտյան՝ ժամը 8:00-ից, Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային նշանակության ճանապարհի 90-112 կմ հատվածում (Նինոծմինդա-Հայաստանի սահման հատված) վերացվել են սահմանափակումները։ Ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նշենք, որ փետրվարի 6-ից ճանապարհը պաշտոնապես չի բացվել երթևեկության համար, սակայն 5-6 ժամ սպասելուց հետո մեքենաները պարբերաբար կարողացել են անցնել։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին այսօր՝ փետրվարի 9-ին, պաշտոնապես վերականգնվել է երթևեկությունը։