Պետական աուդիտի ծառայությունը իրականացրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների գործունեության աուդիտ։ Աուդիտի արդյունքում բացահայտվել են թերություններ ֆինանսական ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների, գնումների գործընթացի, վարչարարության և մունիցիպալ կառավարման այլ ոլորտներում: Հաշվետվություններին կից, աուդիտորական ծառայությունը, հայտնաբերված թերությունների վերաբերյալ առանձին առանձին ներկայացրել է առաջարկություններ:
Պետական աուդիտի ծառայությունը թերություններ է հայտնաբերել ֆինանսական ռեսուրսների կառավարման ոլորտում: Ըստ հաշվետվության, մունիցիպալիտետը չի ապահովել բյուջետային վճարումների պատշաճ պլանավորումը և կատարումը, այդ թվում՝ «ոչ ֆինանսական ակտիվների ավելացում» կետով։ 2021-2022 թվականներին բյուջեի նշված հոդվածի կատարումը նվազել է համապատասխանաբար 24%-ով և 28%-ով։ Միևնույն ժամանակ մունիցիպալիտետը կուտակել է զգալի քանակությամբ ազատ մնացորդ։
Թերություններ են հայտնաբերվել ենթակառուցվածքային ծրագրերում։ Հաշվետվությունում ասվում է.
«Մունիցիպալիտետը թերություններ ունի ենթակառուցվածքային ծրագրերի կառավարման հարցում, մասնավորապես, 1221,8 հազար լարիի ծրագրեր իրականացնելիս որոշ աշխատանքներ չեն հասել պահանջվող արդյունքին, ինչի պատճառով էլ օբյեկտների վիճակը կարճ ժամանակահատվածում վատթարացել է։ Մունիցիպալիտետը պլանավորել և ձեռք է բերել ծրագրեր, որոնք ակտիվ չեն և չեն օգտագործվում: Հետևաբար բյուջեից ծախսվել է 104,1 հազար լարի և նպատակը չի իրականացվել»,- ասվում է Աուդիտի հաշվետվության մեջ։
Այս դիտարկումները, ըստ ծառայության հաշվետվության, վերաբերում են հետևյալ ենթակառուցվածքային աշխատանքներին, որոնք շինարարությունից անմիջապես հետո վնասվել են.
1. Կաթնատու և Փոքր Խանչալի գյուղերի հանրային դպրոցների գյուղերում խոնավ կետերի կառուցում (120,6 հազ. լարի);
2 Ժդանով գյուղի ծիսական տան (53,4 հազար լարի) և մանկապարտեզի (69,9 հազար լարի) վերականգնում;
3. Ռոդիոնովկայի մանկապարտեզի կառուցում (244,3 հազար լարի);
4. Սաթխա գյուղի մարզադահլիճի վերականգնում (19,9 հազար լարի);
5. Սամեբա գյուղի հանրային դպրոցի խոնավ կետերի (71,5 հազ. լարի) համար;
6. Նինոծմինդայի ծիսական տան վերականգնում (27,8 հազ. լարի);
7. Մինի մարզադաշտ Նինոծմինդայի Սպանդարյան փողոցում և Ջիգրաշեն գյուղում (98 հազար լարի);
8. Ջիգրաշեն գյուղում բնակչության հավաքատեղի (15,9 հազար լարի)։
Ինչպես նաև չավարտված հետևյալ նախագծերին.
1. Մեծ Խանչալի գյուղի գերեզմանատան ցանկապատում;
2. Եֆրեմովկա գյուղում մինի մարզադաշտի կառուցում;
3. Հեշտիա գյուղում ֆերմայի տանիքի վերանորոգում;
4. Օրլովկա գյուղում մարզադահլիճի վերականգնում;
Ստուգման ընթացքում կառավարական աուդիտը պարզել է, որ ենթակառուցվածքային ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը բավարար չափով չի իրականացվել: Անբավարար վերահսկողության պատճառով մանկապարտեզի շինարարությունը նախատեսվածից երկար է տևել։ Բացի այդ, հաշվետվությունում դիտողություններ կան, որ շինարարության ավարտից հետո քաղաքապետարանը չի կարողացել ապահովել մանկապարտեզի շահագործումը (հագեցնել այն գույքով և ժամանակին սկսել գործընթացը):
Նինոծմինդայի մունիցիպալիտետը նաև նկատողություն է ստացել գնումների կառավարման վերաբերյալ, քաղաքապետարանը չի կարողացել ապահովել գնումների գործընթացի պատշաճ կառավարում, նախահաշվային արժեքի սահմանում և ծրագրերն իրականացնող ընկերությունների ընտրություն։ Սրա պատճառով քաղաքապետարանը գնման գները սահմանել է ոչ շուկայական արժեքով, և ծախսերը կատարվել են ոչ խնայողաբար։
Թերություններ են հայտնաբերվել նաև պետական գնումների պայմանագրերի պայմանների խախտման տույժերի վարչարարության մեջ։
«Պետական գնումների պայմանագրերի վարչարարության ընթացքում տուգանային պատժամիջոցները հաշվարկելիս, քաղաքապետարանը հաշվի չի առել պայմանագրի պայմանները, մատակարարներին տուգանել է 36,7 հազար լարիով պակաս, քան պետք էր: Քաղաքապետարանը չի պաշտպանել մունիցիպալիտետի շահերը և չի պահանջել բանկային երաշխիքով նախատեսված գումարի փոխհատուցում 16,4 հազար լարիի չափով, ինչպես նաև քաղաքապետարանը չի կարողացել ապահովել 40,6 հազար լարիի գումարի ստացումը։
2021-2022 թվականներին մունիցիպալիտետը տեղեկատվական ծառայությունների և ոչ սոցիալական գովազդի ծառայությունների ձեռքբերման համար ծախսել է 115.0 հազ. լարի: Մունիցիպալիտետը չի կարողացել պատշաճ կերպով հիմնավորել կոնկրետ տեղեկատվական ծրագրերի ձեռքբերման անհրաժեշտությունը, ինչպես նաև ծախսված ֆինանսական միջոցների և վերջնարդյունքի համապատասխանությունը»,- ասվում է Աուդիտի հաշվետվության մեջ։
Պետական աուդիտի եզրակացության մեջ նշվում են գույքի կառավարման ոլորտում թերությունները և ասվում է, որ խախտվել է գույքի տնօրինման գործընթացը։ Գույքի մի մասը օգտագործել են չարտոնված անձինք, առանց համապատասխան պայմանավորվածության, իսկ վարձավճարը մունիցիպալիտետին չի վճարվել։ Ինչպես նաև գույքն առանց համապատասխան իրավական հիմքի փոխանցվել է իրավաբանական անձի։
Խախտումներ են հայտնաբերվել նաև գույքագրման գործընթացում, ծառայությունների մատուցման և հավաքագրումների ժամանակ։
Հիմնական միջոցների և նյութական ակտիվների գույքագրումը պատշաճ կերպով չի իրականացվել:
Բնակչության ջրամատակարարման խնդիրներն այն մասին, որ խմելու ջրի մատակարարումն իրականացնում է արտոնագիր չունեցող անձը, բնակչությանը մատակարարվող խմելու ջուրը չի մաքրվում և չի ստուգվում նրա որակը։
Քաղաքապետարանը պատշաճ կերպով չի ապահովում մաքրության վճարների վարչարարությունը:
Պետական աուդիտի գրասենյակը մշակել և տվել է հանձնարարականներ անդրադարձած յուրաքանչյուր ոլորտի համար:
Հանձնարարական թիվ 1.
Քաղաքապետարանը պետք է մշակի ֆինանսական ռեսուրսների կառավարման քաղաքականություն և բյուջեի ձևավորման ժամանակ, ազատ մնացորդների կուտակումն ապահովելու համար, ներդնի լրացուցիչ վերահսկողական մեխանիզմ ։
Հանձնարարական թիվ 2.
Քաղաքապետարանը պետք է մշակի և կիրառի շինարարական աշխատանքների ընդունման, հանձնման և վերահսկման կարգ, որը մանրամասն նկարագրի գործող չափորոշիչներին համապատասխան աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Փաստաթուղթը պետք է հստակ սահմանի վերահսկողության յուրաքանչյուր փուլում կատարվող աշխատանքը, վերահսկողություն իրականացնող անձանց, նրանց պարտականություններն ու պարտավորվածությունը:
Հանձնարարական թիվ 3.
Քաղաքապետարանը պետք է մշակի ենթակառուցվածքային ծրագրերի կառավարման ռազմավարություն/կանոններ, որոնց շրջանակներում, հաշվի առնելով բոլոր գործոնները, որոնք կարող են խանգարել ծրագրի հաջող ավարտին և(կամ) օգտագործմանը, պլանավորի աշխատանքները։
Հանձնարարական թիվ 4
Քաղաքապետարանը պետք է պետական գնումների գործընթացում, շուկայի պատշաճ հետազոտություն ապահովելու համար, ներդնի վերահսկողական մեխանիզմներ, մասնավորապես, հետազոտական գործընթացն իրականացնել այնպես, որ գնորդ կազմակերպությունը ստեղծի շուկայում առաջարկների և պոտենցիալ մատակարարների առավել ամբողջական պատկերը, որն իր հերթին հանգեցնի շուկայական արժեքին համապատասխան գնումների կողմնորոշ արժեքի որոշմանը:
Հանձնարարական թիվ 5.
Քաղաքապետարանը պետք է մշակի պայմանագրի պայմանների խախտման դեպքում տույժերի կիրառման ռազմավարություն/կանոնակարգ, փաստաթուղթը պետք է մանրամասնի այն աշխատանքը, որը պետք է իրականացվի բյուջեի, կատարողների և համապատասխան վերահսկողության մեխանիզմների նկատմամբ տուգանքների հաշվարկման, հաշվեգրման և մոբիլիզացման յուրաքանչյուր փուլում:
Հանձնարարական թիվ 6.
Քաղաքապետարանը պարտավոր է օրենքով սահմանված կարգով իրականացնել գույքի, պահանջների և պարտավորությունների գույքագրում, որը կապահովի ակտիվների և պասիվների փաստացի մնացորդների որոշումը, դրանց համեմատությունը կազմակերպության հաշվապահական տվյալների հետ, բարձրացնի մունիցիպալ գույքի անվտանգության մակարդակը:
Հանձնարարական թիվ 7.
Քաղաքապետարանը, համաձայնեցնելով քաղաքային խորհրդի հետ, պետք է մշակի ռազմավարություն, որի շրջանակներում խելամիտ ժամկետներում ծրագրի և իրականացնի բնակչությանը խմելու ջրի մատակարարման բարելավման համալիր միջոցառումներ։ Ռազմավարությունը պետք է դիտարկի նաև գործընթացն օրենսդրությանը համապատասխանեցնելը, ներառյալ համապատասխան լիցենզավորող մարմնի միջոցով ջրամատակարարման ապահովումը և ինչպես ջրային, այնպես էլ բյուջետային ռեսուրսների ռացիոնալ գործածումը: