նորություններ 1 Փետրվարի, 2024 • Գուդաուրի-Կոբի․ երթևեկությունը վերականգնվել է

Վրաստանի ավտոճանապարհների վարչության փոխանցմամբ՝ ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝