Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Դեպարտամենտի փոխանցմամբ՝ նույն ճանապարհահատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: