Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ պատրաստված և խորհրդարանի կողմից հաստատված օրենսդրական փոփոխությունները, որոնց նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է, ուժի մեջ ենմտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների համար ճանապարհի առանձին հատվածներում ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է։ Եթե վարորդները խախատեն վերոնշյալ օրենքը, ապա կտուգանվեն 100 լարիով։
Ձմեռային անվադողը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին․
անվադողի վրա պետք է պատկերված լինի փաթիլ,
անվադողի քայլքի խորությունը պետք է լինի՝
— ոչ պակաս, քան 3 մմ՝ թեթև մարդատարների (M1) և բեռնատարների համար (N1, N2, N3),
— 4 մմ-ից ոչ պակաս՝ միկրոավտոբուսի (M2) և ավտոբուսի համար (M3),
անվադողի արտադրությունից չպետք է անցած լինի 10 տարի,
անվադողի վրա պետք է հնարավոր լինի կարդալ արտադրության ամսաթիվը։
Ավտոբուսների (M3) և 3,5 տոննայից ավելի ընդհանուր քաշ ունեցող բեռնատարների համար (N2, N3) թույլատրվում է երթևեկել ձմեռային անվադողերով, որոնք չունեն խորհրդանիշ՝ ձյան փաթիլ։
Հակասողանքային շղթան պետք է գործարանային լինի, հարմար լինի մեքենայի անվադողերի չափերին և հարմար լինի ձյան/սառույցով ծածկված ճանապարհների վրա օգտագործելու համար: Հակասողանքային շղթաները պետք է օգտագործվեն միայն ձյունով և/կամ մերկասառույցով ծածկված ճանապարհներին:
- Եթե ձմեռային անվադողը և/կամ հակասողանքային շղթան չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա ոստիկանն իրավունք ունի արգելել անձի մուտքը հրամանագրով սահմանված վայր/ճանապարհի հատված։
- Եթե ձմեռային անվադողերը և/կամ հակասողանքային շղթան չեն համապատասխանում սահմանված պահանջներին, և այդ մեքենան վարելը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար, ապա անձը կարող է ժամանակավորապես կայանել մեքենան և տեղավորել պահպանվող ավտոկայանատեղիում:
Ձմեռային անվադողերի և հակասողանքային շղթայի պահանջները չկատարելու դեպքում անձը կտուգանվի 100 լարիով, իսկ վարորդական վկայականին հատկացված միավորները կկրճատվեն 5 միավորով։
Բանաձևով հաստատվել է նաև այն վայրերի/ճանապարհների ցանկը, որտեղ ձմռանը պարտադիր է լինելու ձմեռային անվադողերով և/կամ հակասողանքային շղթաներով տրանսպորտային միջոցներ վարելը։
- Ախալքալաք մուտքը՝ 2.40 կմ,
- Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի հանրապետության սահման)՝ 100 կմ,
- Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման)՝ 36.50 կմ,
- Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք՝ 82 կմ,
- Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա՝ 128 կմ,
- Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի Հանրապետության սահման)՝ 86 կմ,
- Բակուրիանի ավանի շրջանաձև երթևեկության խաչմերուկ՝ 3 կմ,
- Մուտք դեպի Բակուրիանի Դիդվելի լեռնադահուկային համալիր՝ 2,60 կմ,
- Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե՝ 138 կմ,
- Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի (Հայաստանի Հանրապետության սահման)՝ 98 կմ։