Վրաստանն առաջատար է այն երկրների շարքում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները 2023 թվականին բիզնես են գրանցել, գրում է ռուսական Forbes-ը: 2023-ի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է 13 հազար իրավաբանական անձ:
Ուշագրավ է, որ հարևան Հայաստանը երրորդ տեղը կիսում է Չեռնոգորիայի հետ, որտեղ գրանցված է ռուսական 3 400 բիզնես։
Համեմատության համար նշենք, որ 1995 թվականից մինչև 2022 թվականի փետրվարը Վրաստանում ռուսները գրանցել են 7 788 ընկերություն։
2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցվել է մինչև 16 հազար իրավաբանական անձ։
Մինչ այդ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վիճակագրություն էր հրապարակել, ըստ որի՝ Վրաստանում ռուս միգրանտների թիվը նվազել է։ 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան են մուտք գործել 1 մլն 856 հազար 237 անգամ, իսկ երկիրը լքել՝ 1 մլն 887 հազար 223 անգամ։