Այս տարվա հունվարի 1-ից երկրում էլեկտրաէներգիայի սակագինը բոլոր բաժանորդների համար մեկ կիլովատտի դիմաց նվազեց երեք թեթրիով։ Ինչ վերաբերվում է սուբսիդավորմանը, ապա բարձրլեռնային շրջանների զարգացման վերաբերյալ օրենքում փոփոխություններ այդ մասին չեն արձանագրվել։

Բարձրլեռնային շրջանների զարգացման վերաբերյալ օրենքի 4-րդ հոդվածի դ ենթակետի համաձայն (Սոցիալական զեղջերը բարձրլեռնային բնակավայրում)՝

դ) բարձրլեռնային բնակավայրում բաժանորդի (տնտեսային օգտագործողի) կողմից սպառած էլեկտրաէներգիայի ամսավճարի 50 տոկոսի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան սպառած 100 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի վճարը։

Այսինքն՝ եթե բաժանորդը ծախսել է մինչև 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա կստանա 50% փոխհատուցում։ Եթե բաժանորդը ծախսել է 200 կՎտ/ժ-ից ավել, ապա սուբսիդավորում կստանա 100 կՎտ/ժ-ի համար։

Էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է ինչպես Թբիլիսի քաղաքում, այնպես էլ մունիցիպալիտետներում։

Սակագները մունիցիպալիտետներում՝

  • սպառումը մինչև 101 կՎտ՝ 14,731 թեթրի մեկ կիլովատտը,
  • մինչև 301 կՎտ՝ 15,707 թեթրի մեկ կիլովատտը,
  • ավելի քան 301 կիլովատտ՝ 23,227 թեթրի մեկ կվտ,
  • առևտրային բաժանորդների համար սակագինը 29,646-ից նվազել է մինչև 26,646 թեթրի մեկ կիլովատտի դիմաց (ներառյալ ԱԱՀ):

Թբիլիսիում հունվարի 1-ից գործում են հետևյալ սակագները.

  • մինչև 101 կվտ սպառման համար՝ 15 թեթրի մեկ կիլովատտը,
  • մինչև 301 կՎտ՝ 19 թեթրի մեկ կիլովատտը,
  • ավելի քան 301 կՎտ՝ 23,5 թեթրի մեկ կիլովատտը: