նորություններ 17 Հունվարի, 2024 • Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղումների և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչներով և կիսակցորդիչներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանվող թունելներով։

Այս ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։

Տեղեկությունը տարածում է Ճանապարհային վարչությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝