Մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ճանապարհի 94-ից 110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում ազատ է երթևեկությունը թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդավոր, կիսակցորդավոր և M3 կատեգորիայի 22 նստատեղով (բացառությամբ վարորդի նստատեղից) մեքենաների երթևեկությունը։

Ինչպես տեղեկացնում են Ճանապարհների վարչությունից, ճանապարհի մնացած հատվածներում երթևեկության համար ազատ է։