նորություններ 13 Հունվարի, 2024 • Գուդաուրի-Կոբի հատվածում գործում են սահմանափակումներ

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվում է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։

Գործակալության տվյալներով՝ նշված ճանապարհով այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

«Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով և միայն միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասվում է Ճանապարհային վարչության տարածած տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝