Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսմամբ՝ այսօր՝ հունվարի 9-ին, ձյուն է տեղացել։ Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին (ժամը 12:00-ի դրությամբ) փակ գյուղական ճանապարհներ չկան։ Այս հարցով քաղաքապետարանին չեն դիմել։

Երեկ՝ հունվարի 8-ին, փակ է եղել Թախչա գյուղ տանող ճանապարհը, սակայն ճանապարհը մաքրվել է և այս պահին այն բաց է։

Նշենք, որ Jnews-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային տեղեկատվություն դեռ չի ստացել։