Ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների տեղաշարժը, մնացած տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Սահմանափակումը մտցվել է հունվարի 9-ի գիշերը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Այս ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: