Այսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ Խաչ եկեղեցում Ախալքալաքի Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները նշեցին քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը։

Այսօր՝ հունվարի 6-ին, ՀԱԵ-ն նշում է գլխավոր եկեղեցական տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը։ Ախալքալաքի հավատացյալները տոնը նշեցին Սուրբ Խաչ եկեղեցում։ Տոնական պատարագը մատուցեց Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

rojdestvo1

Պատարագից հետո Տեր Նարեկ Տիգրանյանը կատարեց ջրի օրհնության կարգ։ Ջրին ավելացվում է սուրբ մյուռոն, և ջուրն օրհնվում է աղոթքով։ Հավատացյալներն օրհնված ջուրը տուն են տանում ու ենթադրվում է, որ այն բուժիչ հատկություններ ունի:

Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ օրհնվում են նաև տները։ Գլխավոր տոնին անմիջապես հաջորդող բոլոր օրերը համարվում են ննջեցյալների հիշատակի օրեր։ Եկեղեցիներում կատարվում է Հոգեհանգստյան կարգ, բոլոր եկեղեցիներում աղոթում են ննջեցյալների հոգու հանգստության համար, որից հետո մարդիկ այցելում են գերեզմաններ։