Վրաստանը պատրաստվում է գնել 10 նոր մայրուղային եռաբաժին էլեկտրաքարշեր 3ES6, որոնք արտադրվում են «Ուրալյան լոկոմոտիվներ» գործարանի կողմից, որը հանդիսանում է «Սինարա» խմբի մի մասը, այս մասին հաղորդում է երկաթուղային տրանպորտի մասին լրատվական պորտալ Railway Supply-ը հղում անելով tzdjournal-ին:

Մոտ 184 մլն լարի արժողությամբ պայմանագրի համաձայն, որը ներառում է ոչ միայն էլեկտրաքարշերի մատակարարում, այլեւ 30 ամսվա ընթացքում պահեստամասերի ամբողջական սպասարկում եւ մատակարարում։ Գնման և սպասարկման մրցույթում հաղթել է վրացական ընկերությունը։ Վրաստանի պետական գնումների կայքում մրցույթը ներկայումս ունի «Պայմանագրի կազմումը շարունակվում է» կարգավիճակը։

Էլեկտրաքարշերը պետք է մատակարարվեն պայմանագրի կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում:

Ինչպես հայտնում է railway.supply-ը, դրանք նախատեսված են Թբիլիսի-Մարաբդա-Ախալքալաք հատվածով առնվազն 1380 տոննա կշռող գնացքներ տեղափոխելու համար։

3ES6 լոկոմոտիվներն ունեն 120 կմ/ժ առավելագույն արագություն և 9900 կՎտ հզորություն։ Նրանք ի վիճակի են տեղափոխել 8000 տոննա քաշով գնացքներ՝ հարթավայրերով, իսկ 5000 տոննա՝ լեռնային գոտիներով։