Դեկտեմբերի 19-ին Հայ Առաքելական Եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող Վերականգնողական կենտրոնը կազմակերպում է ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված կլինեն սահմանապակ հնարավորություն ունեցող երեխաների ձեռքի աշխատանքները:
Ցուցահանդես-վաճառքին կցուցադրվեն հուշանվերներ և ամանորյա տարբեր խաղալիքներ, պատրաստված Վերականգնողական կենտրոննի երեխաների ձեռքերով: Ամբողջ հասույթը կբաշխվի վերականգնողական կենտրոնի երեխաներին, որպես Սուրբ ծննդյան նվեր: