Բարդ օդերևութաբանական պայմանները Վրաստանում կպահպանվեն մինչև դեկտեմբերի 26-ի կեսօր։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը։

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է առատ ձյան, ուժեղ քամի, բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց, իսկ ծովում փոթորիկ մինչև 6 բալ ուժգնությամբ։

Հնարավոր է Էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ ձնահյուս։

Վատ եղանակի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում կարող է սահմանափակվի երթևեկությունը։

Լեռնային շրջաններում սպասվող առատ տեղումները կարող են սողանքների ակտիվացման պատճառ դառնալ: