2023 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ կենսաթոշակային ընդհանուր ակտիվները հասել են 4,3 միլիարդ լարիի, սխեմայում գրանցված մասնակիցների թիվը՝ 1,476,780, որից 1,297,661 մարդ ակտիվ մասնակից է, իսկ 2023 թվականին սխեմային միացել է ևս 118,044 մասնակից։ Այս մասին ասվում է Կենսաթոշակային գործակալության 2023 թ. ամփոփիչ զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ 2023 թվականին կենսաթոշակից օգտվել է 3 535 մարդ, ինչի արդյունքում կենսաթոշակ ստացողների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 6 929-ի։
«Այսօր տրված կենսաթոշակների ընդհանուր գումարը կազմում է 20 811 344 լարի, իսկ ընթացիկ տարում նույն տվյալները ներառում են 13 264 294 լարի։ Կուտակային կենսաթոշակային համակարգում այս պահին գրանցված է 107 644 ընկերություն, 2023 թվականի վիճակագրության համաձայն՝ սխեմային միացած կազմակերպությունների թիվն ավելացել է 12 650-ով։
Հարկ է նշել, որ այս տարի գործակալությունը հաջողությամբ անցել է ISO 27001 ստանդարտին համապատասխանության հավաստագրման աուդիտը և ստացել համապատասխան վկայական, ինչպես նաև հաղթող է ճանաչվել GITI-2023-ում՝ «Տեղեկատվական անվտանգության լավագույն կառավարում» անվանակարգում։
Ներդրումային գործունեության արդյունքներն այսպիսին են. միայն 2023 թվականին ներդրումային դրամամուտքը կազմել է 401 մլն լարի, իսկ գործակալության ստեղծման օրվանից կենսաթոշակային ակտիվների ընդհանուր մաքուր դրամամուտքը կազմում է 834 մլն լարի, 5 տարվա ընթացքում տոկոսային արտահայտությամբ անվանական հասույթը կազմել է 57%, իսկ իրական դրամամուտքը (ճշգրտված գնաճով) նույն ժամանակահատվածում կազմել է 13,3%:
Կենսաթոշակային գործակալության գործունեության սկզբից 5-րդ տարում կենսաթոշակային ընդհանուր ակտիվները հասել են 4,3 մլրդ լարի, այդ թվում՝ 3,5 մլրդ լարի է կազմում զուտ ներդրումների ծավալը, իսկ ներդրումների արդյունքում ստացված մաքուր դրամամուտքը՝ 834 մլն լարի։ Հատկանշական է, որ պորտֆելների դիվերսիֆիկացմանը զուգահեռ աճել են նաև Կենսաթոշակային գործակալության դրամամուտքերը, որոնք միայն 2023 թվականին կազմել են 401 մլն լարի»,- ասվում է տեղեկատվության մեջ։