Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։
«Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար տրանսպորտի երթևեկությունը»։
Ուժեղ քամու և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով, Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահոսքի թունելներով, ասվում է Ճանապարհային վարչության տարածած տեղեկատվության մեջ։