Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ: Փոխանցում է aliq.ge պորտալը։
Վրաստանի ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերը և քննարկել երկրների միջև գիտական կապերի խորացման հետագա հեռանկարները։
«ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել նախարարին աջակցության համար և պատրաստակամություն հայտնել Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կրթական ծրագրեր իրականացնել»,- նշված է ԿԳՆ-ի հաղորդագրության մեջ: