Ախալքալաք-Կարծախ, ինչպես նաև Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին, վերացվել են ծանր բեռնատարների տեղաշարժի սահմանափակումները։ Ճանապարհը մաքրված է։

387632656_1270568020397803_4270557455036838602_n

Վրաստանի ճանապարհներին սահմանափակումներ է մտցրել Ճանապարհային վարչությունը՝ պաշտոնական կայքում հայտնելով երթևեկության ռեժիմների մասին։ Երեկ երեկոյան՝ նոյեմբերի 20-ի ժամը 22:00-ի դրությամբ, Ախալքալաք-Կարծախ ճանապարհին մեկ ծանր բեռնատարի վարորդի ղեկին մահանալու պատճառով, նախնական տվյալներով՝ սրտի կանգի հետևանքով, սահմանափակումներ են մտցվել կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 մարդ տարողունակությամբ ավտոբուսների համար։

Jnews-ի լրագրողներն այցելել են Ախալքալաք-Կարծախ ճանապարհ: Ճանապարհին տարբեր երկրներից բեռնատարներ են կուտակված: Կատարվել են ձնամաքրման աշխատանքներ, ճանապարհին կարելի է հանդիպել նաև մաքրման տեխնիկա։ Բեռնատարները շարժվում են դեպի սահման առանց սահմանափակումների:

387627649_3556629111226698_6913672258316591467_n