24-ամյա Գրիգոր Աղալարյանն արդեն 10 ամիս է, ինչ ապրում է դիալիզի օգնությամբ, քանի որ նրա երիկամները չեն աշխատում։ Գրիգորին պետք է երիկամների փոխպատվաստում, ինչի համար հարկավոր է, որ Գրիգորը գնա արտասահման։
Jnews-ի առաջին հոդվածին արձագանքնել են տարբեր անձիք ու հաստատություններ, ովքեր իրենց հնարավորությունների չափով օգնել են Գրիգորին։ Հավաքվել է գումարի մի մասը, որպեսզի նա կարողանա երկրից դուրս գալ և փոխպատվաստում կատարել, անհրաժեշտ է, որպեսզի հավաքվի ամբողջական գումարը։
«Հաշվեհամարներին ընդհանուր հավաքվել է համարյա 4000 լարի, ինչպես նաև Ախալքալաքի թիվ 2 դպրոցի աշակերտներն են հավաքել 5645 լարի և փոխանցել մեզ։ Այդ գումարի մեջ նաև կա ռուսական ռուբլի, Ռուսաստանից ուղարկված։ Ինչպես նաև գումար են հավաքել մորեղբայրս և մեր համագյուղացիները», -ասաց Գրիգորը։
Գրիգորի առողջական վիճակը որպեսզի դեպի լավը ընթանա, նրան անհապաղ վիրահատություն է պետք։ Նա հիմա շաբաթական երեք անգամ Թբիլիսիում դիալեզ է կատարում, սակայն դիալեզից խնդիրներ են առաջացել սրտի և ենթաստամոքսային գեղձի հետ կապված։
«Երիկամի փոխպատվաստումը պետք է կատարվի այլ երկրում, այս դեպքում՝ Հնդկաստանում, մեր երկրում մայրիկինս չեղավ, օրենք էլ չկա, որ գտնենք դոնոր, այդ իսկ պատճառով ստիպված ենք երկրից դուրս գալ», – ասաց Գրիգոր Աղալարյանը։
Վերջինս Ախալքալաքի Ղադո գյուղից է, նա, ինչպես իր հասակակից երիտասարդների նման, խոպան էր մեկնում Ռուսաստան։ Ձմռանը նա վերադառնում էր ծնողների մոտ, իսկ գարնանը նորից մեկնում էր արտագնա աշխատանքի։ Սակայն 2023 թվականի հունվարին նրա կյանքը կտրուկ փոխվեց։ Երկու երիկամներն էլ սկսել են չգործել, և այդ ժամանակվանից նա ապրում է դիալիզի օգնությամբ, դա այլ կերպ կոչվում է «արհեստական երիկամ»։ Սարքը կատարում է երիկամների ֆունկցիան և զտում է արյունը շաբաթական 3 անգամ 3-4 ժամ։ Այնուամենայնիվ, այս սարքը վնասակար ազդեցություն ունի Գրիգորի սրտի և ենթաստամոքսային գեղձի վրա։
Գրիգորն ամիսներ շարունակ պատրաստվել է մոր երիկամը փոխպատվաստելուն, բազմաթիվ թեստեր ու հետազոտություններ են անցել, բայց վերջում պարզվել է, որ մոր երիկամներում անընդհատ քարեր են գոյանում և չի կարելի փոխպատվաստվել։
Գրիգորն ու իր ընտանիքը խնդրում են բոլորին, ովքեր կարող են և ցանկանում են օգնել, միանան նրանց, ովքեր արդեն օգնել են, որպեսզի երիտասարդը վերադառնա իր բնականոն կյանքին։
Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ֆինանսապես օգնել, կարող է ցանկացած գումար փոխանցել անձամբ Գրիգորի վրացական հաշվեհամարին, կամ նրա քրոջ ռուսական հաշվեհամարին։
Գրիգոր Աղալարյան, TBC Bank GE16TB7793445064300046
Արմենուհի Աղալարյան, ՍբերԲանկ 4817760284251547