Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհին, ինչպես նաև Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհին սահմանափակումներ են գործում։
Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում առկա է ձնահյուսի վտանգ, ուստի այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։ Երթուղու մնացած հատվածը բաց է երթևեկության համար։
Առատ ձյան պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ներքին ավտոճանապարհի կմ 31-կմ 63 (Անդեզիտ-Գադոլարի) հատվածում։