Ռուսաստանի կառավարությունը նոյեմբերի 17-ից չեղարկել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որը սահմանվել էր սեպտեմբերի 21-ին։ Այս մասին հայտնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ բենզինի արտահանման արգելքը հանելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ներքին շուկան հագեցվել է վառելիքով և ստեղծվել է առաջարկի ավելցուկ։ Բենզինի արտահանման արգելքը հանելու որոշումը թույլ կտա վառելիքի արտադրության բարձր ծավալ ապահովել։ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը չի բացառել անհրաժեշտության դեպքում ավտոմոբիլային բենզինի արտահանման արգելքը վերադարձնելը։ Ռուսաստանի Դաշնությունում բենզինի պաշարները ներկայումս կազմում են մոտ 2 մլն տոննա, իսկ մեծածախ գները զգալիորեն նվազել են սեպտեմբերի մակարդակից։
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը կշարունակի վերահսկել վառելիքի գները և թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում արագ միջոցներ ձեռնարկել ՌԴ շուկայում: