Կենսաթոշակային գործակալության տվյալներով՝ Վրաստանում 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կենսաթոշակային ընդհանուր ակտիվների արժեքը կազմում է 4,027 մլրդ լարի։ Զուտ ակտիվները կազմում են 708 մլն լարի։
Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակային համակարգում է 1 միլիոն 457 հազար մարդ։
Բացի այդ, ինչպես պարզաբանում են կենսաթոշակային գործակալությունում, կուտակային կենսաթոշակից օգտվել է տարբեր կատեգորիաների 6 139 անձ, որոնց վճարված գումարը կազմում է 17 515 264,33 լարի։