Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամն ավարտել է Բակուրիանիի կենտրոնական զբոսայգու վերականգնումը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը։

Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, որի արժեքը կազմել է 10,2 մլն լարի։

«Բակուրիանի կենտրոնական զբոսայգու ընդհանուր տարածքը ութ հեկտար է։ Տարածքը բաժանված է տարբեր գոտիների՝ սպորտային, մշակութային և հանգստյան։

Այգու ենթակառուցվածքը լիովին հարմարեցված է սահմանափակ կարողություն ունեցող անձանց և մանկասայլակ օգտագործող ծնողների կարիքներին: Բացի այդ, Մունիցիպալ զարգացման հիմնադրամը Բակուրիանի գյուղում կառուցում է մանկապարտեզ 150 երեխայի համար:

Ավարտական փուլում են նաև վարչապետի նախաձեռնած «Թարմացվող շրջաններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը։ Առաջին փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են Բորժոմիի` Ապրիլի 9-ի, Ազատության, Մթիս, Ռուսթավելի, Աղմաշենեբելի փողոցներում։ Ծրագրի շրջանակներում տեղադրվել են զանկապատեր, դարպասներ և փողոցների հարակից տների արտաքին լուսավորության համակարգ։ Բորժոմիի Ապրիլի 9-ի, Ազատության և Աղմաշենեբելի փողոցների երկրորդ փուլով նախատեսված տների վերականգնումը ավարտական փուլում է։

«Թարմացվող շրջաններ» ծրագիրը և զբոսայգու կառուցումը ֆինանսավորվում են Վրաստանի Կառավարության կողմից, իսկ ընդհանուր ներդրումները կազմում են 20,2 մլն լարի»,- նշվում է Վրաստանի Մունիցիպալ զարգացման հիմնադրամի հաղորդագրության մեջ։