«Վրացական երկաթուղին» 63,7 մլն եվրոյի մրցույթ է հայտարարել մշտական հոսանքով 10 մայրուղային էլեկտրաքարշերի մատակարարման համար, որոնք կսպասարկեն բեռնափոխադրումները Թբիլիսի-Ախալքալաք գծով, հայտնում է երկաթուղային տրանսպորտի մասին Railway Supply լրատվական պորտալը:
Մրցութային փաստաթղթերի պայմանների համաձայն՝ շարժական կազմը պետք է պատվիրատուին փոխանցվի պայմանագրի կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում։
Քարշի տրանպորտային միջոցները նախատեսված են Թբիլիսի-Ախալքալաք գծով առնվազն 1380 տոննա քաշով բեռնատար գնացքներ վարելու համար։