Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել բոլորին, նոյեմբերի 8-ին ժամը 20:00-ին հավաքվել ստորագրահավաք կազմակերպելու, երբ Եվրահանձնաժողովը հայտարարի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշման մասին՝ «Եվրոպային մեսիջ հղելու համար»:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 8-ին նաև համերգ էր նախատեսված, սակայն նոյեմբերի 6-ին Կիրբալի գյուղում Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության և Վրաստանի քաղաքացի Լևան Դոթիաշվիլիի առևանգման պատճառով միջոցառման ձևաչափը փոխվել է։
«Վաղը կլինի Եվրահանձնաժողովի եզրակացությունը, որը դեռ որոշում չի հանդիսանում, բայց այս եզրակացությունը շատ կարևոր է։ (…) Սա նրա համար է, որ մենք ստորագրահավաքի մեծ արշավ սկսենք, որին դուք բոլորդ կմասնակցեք։ Սա պետք է լինի մեկ, մեծ նախաձեռնություն, մեծ մոբիլիզացիա, և վաղվա օրը կդառնա սրա սկիզբը։ (…)
Վաղը կհավաքվենք ու կասենք, որ մեր ապագան Ռուսաստանում չէ, և մենք կարևոր ուղերձ կունենանք Եվրոպային։ Մենք մեր ձայնը կհասցնենք Եվրոպային: Մենք բոլորս պետք է կանգնենք այստեղ»,- ասել է Զուրաբիշվիլին։