Նոյեմբերի 3-ից 5-ը, Բաթումիում կայացել է Կոբա Կակալաձեի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին ոչ միայն մասնակցել, այլև մրցանակային տեղեր են զբաղեցրել Ախալքալաքի մարզադպրոցի ըմբշամարտիկները։
Ախալքալաքի մարզադպրոցից մրցաշարին մասնակցել է երեք սան, մարզիչ՝ Նորայր Կրջացյանի գլխավորությամբ։
Ըմբշամարտիկ Գևորգ Հակոբյանը 32 կգ քաշային կարգում, 12-13 տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնական։
Հավելենք, որ Դիլիսկայի ըմբշամարտի դպրոցի սաները մեկ շաբաթ առաջ Քութայիսիում կայացած հանրապետական մրցաշարից հաղթանակով էին վերադարձել, որին մասնակցել են թվով 10 ըմբշամարտիկներ, որոնցից 5-ը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականներ՝ տարբեր տարիքային ու քաշային կարգերում։
Ընդգծենք, որ Ախալքալաքի մարզադպորցի ըմբշամարտի խումբն արդեն 13 տարի է գործում է Դիլիսկա գյուղում։ Մարզումներն ընթանում են Դիլիսկայի մարզադպրոցում, մարզիչ Նորայր Կրջացյանի գլխավորությամբ։ Այսօրվա դրությամբ մարզումների են հաճախում 50-ից ավելի ըմբշամարտիկներ։
Հատկանշական է, որ այստեղ մարզվում են ոչ միայն Դիլիսկա գյուղի երեխաները, այլև՝ Գումբուրդո, Օրջա, Խանդո, Աբուլ և այլ գյուղերի, ինչպես նաև քաղաքի երեխաները։