Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 121 մարդ, ևս 2027 մարդ վնասվածքներ է ստացել: Երեք ամսվա ընթացքում տեղի է ունեցել 1496 ՃՏՊ։
Ըստ վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով առաջին տեղը զբաղեցնում է Թբիլիսին (659 ՃՏՊ), երկրորդը՝ Իմերեթին, Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին (183 պատահար)։
Ինչ վերաբերում է մյուս շրջաններին, ապա վիճակագրությունը հետևյալն է՝ Աջարիա՝ 168 ճանապարհատրանսպորտային պատահար, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 67, Շիդա Քարթլի՝ 97, Քվեմո Քարթլի՝ 120, Կախեթի՝ 85, Սամցխե-Ջավախք՝ 31, Մցխեթա՝ 51, Գուրիա՝ 35:
Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակներին, ապա պարեկային ոստիկանության ստորաբաժանման տարածքում ամենամեծ թվով դեպքերը՝ 497, կապված են ընթացող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետ, երկրորդ տեղում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ/հետիոտների հետ բախումներն են՝ 397 դեպք։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում մոտոցիկլավարների մասնակցությամբ արձանագրվել է 203 ՃՏՊ։