Չորս անձ մեղադրվում է ավելի քան մեկ միլիոն լարիի խմբակային հափշտակության մեջ, որը հատկացրել է Գյուղական զարգացման պետական գործակալությունը «Տնկի՛ր ապագան» ծրագրի շրջանակներում։ Հայտնւոմ է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Մեղադրյալներից երեքը ձերբակալվել են։
«Տնկի՛ր ապագան» ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության կողմից՝ օգնելու ֆերմերներին տնկել պտղատու ծառեր և այգիներ հիմնել:
Շահառուները պետական գործակալությունից ստացել են 1 049 230 լարիի ֆինանսավորում խնձորի և նուշի տնկիներ ձեռք բերելու համար։ Ծրագրի պայմաններով՝ ևս 700 758 լարի է կազմել ընկերության կողմից համաֆինանսավորման չափը։
Քննությամբ պարզվել է, որ ներկրվել է ընդամենը 617 205 լարիի նուշի տնկի, իսկ մնացած՝ 1 132 783 լարիին, յուրացվել է։ Միաժամանակ, ընդունման վկայականի որոշ փաստաթղթեր կեղծվել են։
Ձերբակալվածներին սպառնում է 7-ից 11 տարի ազատազրկում։
Փոխանցում է Newsgeorgia-ն։