Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ախալքալաքի դպրոցներում անցկացվել են Ուսուցչի ազգային օրվան նվիրված միջոցառումներ։ 12-րդ դասարանցիների կողմից կազմակերպվաղ համերգները տեղի ունեցան թիվ 2 և 4 դպրոցներում, իսկ Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում միջոցառմանը ներգրավվեցին նախադպրոցական տարիքի երեխաները, որոնք խաղերի միջոցով սկսեցին ընտելանալ դպրոցին։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Վրաստանի կառավարության որոշմամբ հոկտեմբերի 27-ը սկսել են նշել որպես Ուսուցչի ազգային օր։ Կառավարության վարչակազմի համաձայն՝ նոր նախաձեռնությունն միտված է հասարակության մեջ ուսուցիչների դերի կարեւորմանը, նրանց արժեւորմանը եւ ուսուցչի մասնագիտության կարեւորության բարձրացմանը։ Ընտրվել է հոկտեմբերի 27-ը, քանի որ այս օրը ծնվել է վրացի ուսուցիչ, Վրաստանում գիտական ​​մանկավարժության հիմնադիր, հրապարակախոս, մանկագիր և հասարակական գործիչ Իակոբ Գոգեբաշվիլին։

Այս կապակցությամբ Ախալքալաքի որոշ դպրոցներ որոշել են նշել այս տոնը։ Թիվ 1, 2 և 4 դպրոցներում անցկացվեցին միջոցառումներ, իսկ քաղաքի մնացած դպրոցները Ուսուցչի օրը հոկտեմբերի 5-ին էին նշել՝ Ուսուցչի համաշխարհային օրը:

Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում մի հետաքրքիր գաղափար իրականացվեց՝ միջոցառմանը ներգրավված էին նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց ծնողները նախատեսում են հաջորդ տարի ուղարկել նրանց այս դպրոց։ Այս ձևաչափով ղեկավարությունը ցանկանում է ապագա առաջին դասարանցիներին պատրաստել դպրոց, որպեսզի նրանք նախապես հասկանան, թե ինչ է իրենց սպասում դպրոցական նստարանին։

tumanyan7

tumanyan6

«Սա հոգաբարձուների խորհրդի և դպրոցի ղեկավարության համատեղ աշխատանքն է, նպատակը երեխաներին դպրոցին նախապատրաստելն է, կան լացող երեխաներ, կան երեխաներ, որոնք չեն կարողանում վարժվել դպրոցին, և այս գործընթացը հեշտացնելու համար մենք որոշեցինք ներգրավել առաջին դասարանցիներին, նախադպրոցական տարիքի երեխաներին: Հայտարարեցինք, որ այն ծնողները, ովքեր ցանկանում են հաջորդ սեպտեմբերից իրենց երեխաներին բերել մեր դպրոց, թող տեղեկացնեն: Ինչպես տեսնում եք, արձագանքել են շատ մարդիկ, այսօր 20 երեխա է եկել դպրոց առաջին անգամ»,- մեկնաբանեց թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանը։

tumanyan5

tumanyan4

tumanyan3

Նորամուծություն հանդիսացող Ուսուցչի ազգային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև ռուսական թիվ 2 և Դեմիրճյանի անվան թիվ 4 անվան դպրոցում։ Այնտեղ 12-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների համար համերգներ էին պատրաստել:

rusac2

rusac4

rusac3

rusac

demirchyan3

demirchayn4

demirchyan

demirchyan2