Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ վերջին շրջանում շուկայում նկատվում է բանջարեղենի և կանաչեղենի գների զգալի աճ։ Պատճառների մասին գրում է bizzone.info–ն:

Պտուղ-բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլիի խոսքով՝ այս մթերքների գների բարձրացմանը նպաստող բազմաթիվ գործոններ կան, մասնավորապես՝ արտադրության համար պահանջվող ծախսերը, քիմիակտների և հումքի գները և այլն։

Բացի այդ, գնի աճի ամենակարևոր գործոններից է հենց ապրանքի քանակն ու որակը։

«Ինչպես գիտեք, մեզ մոտ մրգերն ու բանջարեղենը հիմնականում աճեցվում են բաց գտունտում։ Այս տարի մեծ քանակությամբ անձրև և կարկուտ է տեղացել: Դա հանգեցրել է բերքի զգալի մասի ոչնչացմանը, ինչը, բնականաբար, որոշակի պակասորդ է ստեղծել և ազդել է գների մակարդակի վրա։ Ինչ վերաբերում է ինքնաբավության խնդրին, ապա Վրաստանի գյուղատնտեսությունը կարող է զբաղեցնել շուկայի որոշակի հատված»,- ասել է Բեժիտաշվիլին։