Շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության տվյալներով, Արեւմտյան Վրաստանի բարձրալեռնային շրջաններում, այդ թվում՝ Ջավախքում, մինչեւ հոկտեմբերի 21-ը եղանակը կտաքանա։

Վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ցուրտ կլինի, գիշերը 0° աստիճան, իսկ ցերեկը կտաքանա մինչեւ +8° աստիճան, հնարավոր է տեղումներ լինեն, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Հոկտեմբերի 20-ին արդեն կտաքանա, ամենաբարձրալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչեւ +15°։ Իսկ հոկտեմբերի 21-ին ավելի տաք կլինի, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +22°։