Տարեսկզբից սկսած ինը ամիսների ընթացքում մուտքի և ելքի վիճակագրության համաձայն՝ ՌԴ քաղաքացիները Վրաստանում առաջատար են և կազմում են օտարերկրացիների ավելի քան մեկ քառորդը։
Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան մուտք են գործել 1,508 մլն անգամ, իսկ երկիրը լքել են 1,510 մլն անգամ, հայտնում է ՆԳՆ-ն:
Երկրորդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ 1,201 մլն մուտք/1,187 մլն ելք:
Երրորդ տեղում Հայաստանն է՝ 961 հազ. / 975 895:
ԵՄ երկրների քաղաքացիները հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան են մուտք գործել 357 հազար անգամ, իսկ դուրս են եկել 351 հազար անգամ։
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է Վրաստան օտարերկրյա քաղաքացիների 5 594 193 մուտք և 5 617 054 ելք։