Այսօր՝ հոկտեմբերի 14- ին, Վրաստանում նշում են Վրաստանի հնագույն մայրաքաղաքի` Մցխեթա քաղաքի օրը, ինչպես նաև Սվետիցխովելի մայր տաճարի տոնը:
Վրաստանի բոլոր եկեղեցիներում և վանքերում, Մցխեթայի մայր տաճարի պատվին, մատուցվում են տոնական պատարագ:
Ըստ ավանդության, 1-ին դարում Մցխեթայում եղել է հրեական համայնք, և նրա ռաբբի Էլիոզը, գտնվելով Երուսաղեմում, Հիսուս Քրիստոսին խաչած զինվորներից գնում է Փրկչի զգեստը։ Վերադառնալով Մցխեթա՝ Էլիոզն այն հանձնում է իր քրոջը՝ Սիդոնիային, ով, վերցնելով զգեստը իր ձեռքերում, արտասվելով տեղում մահանում է։ Քանի որ թունիկը չէր կարող ազատվել հանգուցյալի ձեռքից, այն թաղվում է Սիդոնիայի հետ միասին։ Գերեզմանի վրա աճում է մի մեծ մայրի, որը դառնում է սուրբ ծառ Մցխեթայի բնակիչների համար: Երբ 4-րդ դարում առաքյալներին Հավասար Նինոն սկսում է իր քարոզչությունը Վրաստանում, նրա խորհրդով այս վայրում փայտե եկեղեցի կառուցելու համար կտրում են սուրբ մայրին: Սակայն ծառի բունը տեղից տեղափոխել չի հաջողվում։ Որոշ ժամանակ անց Մցխեթայի բնակիչները տեսնում են, թե ինչպես լույսով շողացող այս սյունը սկսում է վեր բարձրանալ։ Կոճղից բուրավետ զմուռս էր հոսում, և բազմաթիվ հրաշք բժշկություններ են հայտնվում այդ ժամանակ Մցխեթայում: Այստեղից էլ այս վայրում կանգնեցված տաճարի անվանումը՝ Սվետիցխովելի։ 5-րդ դարի երկրորդ կեսին Սուրբ Վախթանգ Գորգասալին քանդված փայտե եկեղեցու տեղում բազիլիկ է կանգնեցնում։ 11-րդ դարում վնասված բազիլիկի տեղում Քարթլի Մելքիսեդեկ Ա կաթողիկոսը կանգնեցնում է տաճար, որի ճարտարապետն է Արսակիձեն (նշված է ճակատի արձանագրության մեջ)։
Տոնակատարության կապակցությամբ Մցխեթայում հավաքվում են հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ, այնտեղ անցկացվում են համերգներ և տոնավաճառներ:
Վրաստանում «Սվետիցխովլոբա» տոնը նշվում է 2 անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին:
Ուխտավորները համարում են, որ այս օրը Վրաստանի վրա իջնում է օրhնություն և վերին օգնություն: